Ստրուկներին ընտրության իրավունք պե՞տք է
Որքա՞ն գումարով կարելի է գյուղ գնել: Ամբողջությամբ: Կարծում եք` թա՞նկ է: Ես կօգնեմ` 300 ընտրողից բաղկացած գյուղը գնվել է 3 000 000 դրամով:
Գյուղում մի ընտանիք կա` հայրը, մայրը, երկու որդիները, հարսները, թոռները... տանը ոչինչ չունեն, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Սեփական հողը չեն մշակում, ասում են` թանկ է, խմում են, ամեն տարի գնում են արտագնա աշխատանքի: Հազիվ է բավականացնում, որպեսզի պարտքերը մարեն և ձգեն մինչև հաջորդ «խոպանը»: Երջանիկ էին` 6 ձայնի համար 30 000 դրամ ստանալով: Հասկանում եմ` կարիքն է ստիպում: Բայց այսօր ի՞նչ է 30 000 դրամը: Արժե՞ դրա համար ապրանք դառնալ:
Ընթերցել... Մեկնաբանել





























